Հայերս վատ բնավորություն ունենք, նայում ենք Եվրոպային և վերցնում, յուրացնում այն ամենը, ինչ բացասական է և անհարիր հայի կերպարին. օրինակները բազմաթիվ են, ինչքան զզվելի է, երբ կինը ծխում է կամ զբաղվում է պոռնկությամբ, սրանք երևույթներ են, որոնք հայի կերպարի համար անընդուելի են: Կամ համասեռամոլությունը, որը ներկրելով նույն Եվրոպայից, զարգացնում ենք, բազմացնում և սկուտեղի վրա մատուցում ժողովրդին, էլ չենք խոսում կրոնական բազմաթիվ աղանդների մասին, որոնք սնկի պես աճում ու բազմանում են, հովանավորվելով այնպիսի թշնամի պետության կողմից, ինչպիսին Թուրքիան է: Ժողովուրդ, այս երևույթները մոդա են, թե մեր խեղված ազգային ինքնագիտակցության արդյունքը:
Վերոհիշյալ երևույթներից առավել վտանգավորը թմրամոլությունն է, մեր երիտասարդության մեծ մասը նստած է այդ կործանարար աղբի վրա, ինչ ենք մտածում, ուր ենք գնում այսպես, այս երևույթները ամենևին էլ անհրաժեշտ չեն Եվրոպայի անձնագիր ստանալու համար:
Комментариев нет:
Отправить комментарий