Ցանկացած հարցի լուծում միջազգային քաղաքականության մեջ կախված է նրանից, թե հարցը ինչքանով է համապատասխանում գերտերությունների խոհանոցին, և հարցին անդրադառնալու դեպքում նրանք կարող է ստամոքսի խանգարումներ ունենան, թե ոչ: Այս դեպքում, միջազգային հանրության ուշադրությունը գրավելու գործում մեծ է սփյուռքահայության գործոնը, սակայն թույլ ազդեցությունը` միջազգային արենաներում Ղարաբաղյան հարցի շուրջ ղալմաղալ բարձրացնելու գործում:
Սփյուռքահայությունը, զբաղված լինելով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործով /որը նույնպես գերխնդիր է/, մոռացության է մատնել Ղարաբաղի միջազգային ճանաչման փաստը: Ժողովուրդ, մի մոռացեք, որ Ղարաբաղի հաղթանակը վերջին երկու հազար տարիների ընթացքում մեր միակ հաղթանակն է, որտեղ մենք ոչ միայն հողեր չենք կորցրել, այլև ազատագրել ենք Ադրբեջանի կողմից բռնազավթված մի շարք տարածքներ: Ոչ մի գնով չի կարելի կորցնել այդ հաղթանակը, և մոռանալ այդ հաղթանակի մասին:
չակերտների ր-ն մոռացել ես...
ОтветитьУдалитьշնորհակալություն
ОтветитьУдалить