суббота, 16 октября 2010 г.

ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

   Ստեփանակերտում վարչական պատասխանատվության են ենթարկվել (տուգանք` 1000-ական դրամ) <<Եհովայի վկաներ>> կրոնական համայնքի 12 անդամներ, որոնք կազմակերպել են անօրեն կրոնական հավաքներ: Նախազգուշացվել են <<Արթնության կրակ>>, <<7-րդ օրվա ադվենտիստներ>>     կրոնական խմբերի 30-ից ավելի ներկայացուցիչներ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ:   Բայց դրանք կազմում են կատարվող իրավախախտումների հազիվ 0,1%-ը,  միայն <<Եհովայի վկաներ>> աղանդի կողմից յուրաքանչյուր օր, միջին հաշվով, կատարվում է 30 իրավախախտում` հոգեորսություն եւ հավաքներ:

ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան
2. Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի   -----------------------------  180
Տեր Գրիրոր քահանա Մկրտչյան
3. Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի    -------------------  124
Արամ վերապատվելի Մկրտչյան

понедельник, 4 октября 2010 г.

ՆՈՐ ԲԼՈԳ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Ժողովուրդ, համացանցում նոր բլոգ է հայտնվել, հայերեն, ռուսերեն, անգլերեն հոդվածներով: Շատ հետաքրքիր է, մտեք և ընթերցեք:

ՏԵՍԱԿԵՏ

        Աշխարհի բոլոր փոթորկալի իրադարձությունները անցել ու անցնում են Հայկական լեռնաշխարհով: Եթե Հայաստանը, որպես առանձին կայացած մի կառույց, թողնենք հանգիստ, ապա Արցախ աշխարհի համար պրպտումների ու փնտրտուքների մի դարաշրջան է սկսվում. պետք է անել ամենայն հնարավորն ու անհնարինը ստեղծված վիճակից կրկնակի հաղթանակով դուրս գալու համար:

ԿՐԱԿԵ ԲԱԳԻՆ

Դողէրոցքի մեջ ճրթճրթաց գիշերը և հենվեց գյուղի միակ փողոցի կիսաքանդ պատին:Գյուղը հին է ու գյուղի պատմության միակ վկան` հին եկեղեցին:
Հնում մարդաշատ գյուղի փողոցներում, անգամ օրը ցերեկով, եթե նույնիսկ ժամերով էլ կանգնելու լինես, չես հանդիպի մարդ արարածի: Միայն երբեմն լսվում էր թուրք ազերիների աղմուկ-աղաղակն, որոնք գյուղին մոտակա իրենց դիրքից գալով, փողոցային շների նման գզվռտում էին իրար հետ` չկարողանալով կիսել թալանի քաղցր պատառները: Մերթընդմերթ գյուղի անդորրը խախտում են թափառական շները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ տեր ունեին, սեփական բակ ու սեփական բակի մեջ բույն, իսկ ամենակարևորը` կերակրող ձեռք: Այժմ գյուղն ավերակ է, և ավերակների տերն ու տիրականը մի քանի օրվա թափառական շները:

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ

     2010թ.  հոկտեմբերի  2-ին  ԼՂՀ  Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղի ունեցավ հուշարձանի բացում, որը նվիրված էր արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, ՊԲ նախարարի տեղակալներ գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ՀՀ  ՊԲ N կայազորի հրամանատար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Տումի գյուղի և հարևան բնակավայրերի բնակչությունը:

пятница, 1 октября 2010 г.

КАРАБАХ БЕЗ СЕКТАНТОВ

     Блог предназначен для многожанровых статей, но очень скоро у блога будет основное предназначение: Арцах без сектантов.
     Надеюсь, многие из вас озобочены активностью сектантов и присоединитесь к блогу, для создания такого против сектного движения, от которого будут шакированы сектанты.