Ստեփանակերտում վարչական պատասխանատվության են ենթարկվել (տուգանք` 1000-ական դրամ) <<Եհովայի վկաներ>> կրոնական համայնքի 12 անդամներ, որոնք կազմակերպել են անօրեն կրոնական հավաքներ: Նախազգուշացվել են <<Արթնության կրակ>>, <<7-րդ օրվա ադվենտիստներ>> կրոնական խմբերի 30-ից ավելի ներկայացուցիչներ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ: Բայց դրանք կազմում են կատարվող իրավախախտումների հազիվ 0,1%-ը, միայն <<Եհովայի վկաներ>> աղանդի կողմից յուրաքանչյուր օր, միջին հաշվով, կատարվում է 30 իրավախախտում` հոգեորսություն եւ հավաքներ:
Հաջորդ իրավախախտը <<ՙԱրթնության կրակն>> է: <<Լավա•ույն՚>> եռյակը եզրափակում են <<ՙԲապտիստները>>: Ցավոք, ԼՂՀ ոստիկանության տեղամասային տեսուչները, չեն կատարում իրենց ծառայողական պարտականությունները կրոնական իրավախախտումների մասով: Ացախի Հանրապետությունում ժողովուրդը հիմնականում անհանդուրժողական է աղանդների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների հանդեպ: Արցախում գրանցված բոլոր կուսակցությունները իրենց կանոնադրությունների մեջ հատուկ դրույթ ունեն աղանդավորների դեմ պայքարելու վերաբերյալ: Արցախում գործող համարյա բոլոր երիտասարդական կազմակերպությունները հատուկ <<հրովարտակ>> են ստորագրել ընդդեմ աղանդավորների:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմն ունի աղանդների դեմ պայքարի
հատուկ մշակված ծրագիր, բայց այն, ցավալիորեն, շատ դանդաղ է գործում: Պատճառը` հոգեւոր կադրերի պակասն է եւ ոչ հետեւողոկան աշխատանքը:
Ըստ իս, աղանդների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի լավագույուն տարբերակը Արցախի բոլոր բնակավայրերում Հայ Եկեղեցոը կողմից ծխական համայնքային խորհուրդների ստեղծումն է, ավելի ճիշտ` վերականգնումը, քանի որ մինչ խորհրդայնացումը Արցախի բոլոր բնակավայրերում գործել են ծխական խորհուրդները: Կան համապատասխան պետական մարմիններ, որոնք կոչված են կանխելու աղանդավորների անօրինական գործողությունները: Իսկ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինն ն իրագործում է <<Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին>> ԼՂՀ օրենքով նախատեսված գործառույթները: Վերահսկում է, որ գրանցված կրոնական կազմակերպությունները կատարեն իրենց իսկ կանոնադրություններում ամրագրված պարտականությունները եւ ԼՂՀ համապատասխան օրենքները, իսկ չգրանցված կազմակերպությունների մասով` տեղեկացնում է իրավապահ մարմիններին կատարվող իրավախախտումների մասին: Համապատասխան բացատրական աշխատանքներ են կատարվում ուսումնական հաստատություններում, զորամասերում եւ այլուր, աղանդների վնասակարության վերաբերյալ:
Մեծ ցավ է այն փաստը, որ Եկեղեցու և կրոնի հարցերով զբաղվում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն ոչ հավատքի և ոչ էլ Աստվածաշնչի հետ: Դա շատ պարզ երևում է այն ձևակերպումների մեջ, որոնք գրված են այս հոդվածում: Ցավալի է, որ Քրիստոնեական երկրում, ոչ բոլորին է թույլատրվում Քրիստոսի սիրո մասին պատմել: Ամբողջ քրիստոնեության պատմության ընթացքում հազարավոր հոգևոր անգրագետներ փորձեցին կառավարել ուժի միջոցով Տիրոջ հետևորդներին, նրանց կպցնելով բազմաթիվ պիտակներ (աղանդավորներ, մոլորեցնողներ և այլն), բայց նրանցից ոչ մեկին ոչինչ չհաջողվեց, որովհետև Քրիստոս ասաց. "Ես կհիմնեմ Իմ երեղեցին և դժոխքի դռները չեն հաղթի Նրան" Մատթ.16:18:
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалить