Ստեփանակերտում վարչական պատասխանատվության են ենթարկվել (տուգանք` 1000-ական դրամ) <<Եհովայի վկաներ>> կրոնական համայնքի 12 անդամներ, որոնք կազմակերպել են անօրեն կրոնական հավաքներ: Նախազգուշացվել են <<Արթնության կրակ>>, <<7-րդ օրվա ադվենտիստներ>> կրոնական խմբերի 30-ից ավելի ներկայացուցիչներ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ: Բայց դրանք կազմում են կատարվող իրավախախտումների հազիվ 0,1%-ը, միայն <<Եհովայի վկաներ>> աղանդի կողմից յուրաքանչյուր օր, միջին հաշվով, կատարվում է 30 իրավախախտում` հոգեորսություն եւ հավաքներ:
суббота, 16 октября 2010 г.
ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմ
Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան
2. Արցախի Հայ Կաթողիկե Եկեղեցի ----------------------------- 180
Տեր Գրիրոր քահանա Մկրտչյան
3. Արցախի Հայ Ավետարանական Եկեղեցի ------------------- 124
Արամ վերապատվելի Մկրտչյան
понедельник, 4 октября 2010 г.
ՆՈՐ ԲԼՈԳ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Ժողովուրդ, համացանցում նոր բլոգ է հայտնվել, հայերեն, ռուսերեն, անգլերեն հոդվածներով: Շատ հետաքրքիր է, մտեք և ընթերցեք:
ՏԵՍԱԿԵՏ
Աշխարհի բոլոր փոթորկալի իրադարձությունները անցել ու անցնում են Հայկական լեռնաշխարհով: Եթե Հայաստանը, որպես առանձին կայացած մի կառույց, թողնենք հանգիստ, ապա Արցախ աշխարհի համար պրպտումների ու փնտրտուքների մի դարաշրջան է սկսվում. պետք է անել ամենայն հնարավորն ու անհնարինը ստեղծված վիճակից կրկնակի հաղթանակով դուրս գալու համար:
ԿՐԱԿԵ ԲԱԳԻՆ
Դողէրոցքի մեջ ճրթճրթաց գիշերը և հենվեց գյուղի միակ փողոցի կիսաքանդ պատին:Գյուղը հին է ու գյուղի պատմության միակ վկան` հին եկեղեցին:
Հնում մարդաշատ գյուղի փողոցներում, անգամ օրը ցերեկով, եթե նույնիսկ ժամերով էլ կանգնելու լինես, չես հանդիպի մարդ արարածի: Միայն երբեմն լսվում էր թուրք ազերիների աղմուկ-աղաղակն, որոնք գյուղին մոտակա իրենց դիրքից գալով, փողոցային շների նման գզվռտում էին իրար հետ` չկարողանալով կիսել թալանի քաղցր պատառները: Մերթընդմերթ գյուղի անդորրը խախտում են թափառական շները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ տեր ունեին, սեփական բակ ու սեփական բակի մեջ բույն, իսկ ամենակարևորը` կերակրող ձեռք: Այժմ գյուղն ավերակ է, և ավերակների տերն ու տիրականը մի քանի օրվա թափառական շները:
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ
2010թ. հոկտեմբերի 2-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղի ունեցավ հուշարձանի բացում, որը նվիրված էր արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, ՊԲ նախարարի տեղակալներ գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ՀՀ ՊԲ N կայազորի հրամանատար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Տումի գյուղի և հարևան բնակավայրերի բնակչությունը:
пятница, 1 октября 2010 г.
КАРАБАХ БЕЗ СЕКТАНТОВ
ՂԱՐԱԲԱՂՆ` ԱՌԱՆՑ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ
Բլոգը նախատեսված է բազմաժանր հոդվածների համար, սակայն այն շուտով ձեռք կբերի իր հիմնական նպատակաուղղվածությունը, որն է` Արցախն առանց աղանդավորների: Հուսով եմ, որ շատերդ եք մտահոգված աղանդավորների ակտիվությամբ և կմիանաք բլոգին` ստեղծելու մի այնպիսի հակաաղանդավորական շարժում, որից կսարսռան այդ մոլորյալները: Ժողովուրդ, դա զուտ կրոնական հայացքների բախում չէ: Փաստն այն է, որ այդ կրոնական ամբոխավարությունը ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից, իզուր չեն եհովականները հրաժարվում ծառայել հայոց բանակում: Իմ կարծիքով մեզ պետք չէ այն ժողովրդավարությունը, որը պետք է վտանգի մեր այսքան դժվար գնով ձեռք բերված ազատությունը, մեր ազգային անվտանգությունն ու ինքնագիտակցությունը:
Подписаться на:
Сообщения (Atom)